Դեղերի շուկան կատարյալ չէ, եւ հատուկ ուշադրություն է պահանջում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 16-ին, Հայաստանի ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովում «Դեղերի մասին» և կից օրենքների նախագծերի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ նշել է ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը:
Նրա խոսքով, դեղերի շուկան խիստ ասիմետրիկ է և՛ առաջարկի առումով, և՛ պահանջարկի: «Դեղերի շրջանառությունը պետք է կարգավորել, որովհետև շուկայում անորակ դեղերի տարածման վտանգ է առաջացնում: Այս առումով կառավարությունը կարիք ունի դեղերի շրջանառության շուկայում ներդնել ուժեղ կարգավորումներ: Դեղեր օգտագործողը հիմնականում օգտվում է բժիշկի կողմից նշանակված դեղերից, եթե օգտագործողն է ընտրում դեղեր, ապա ինքը չունի համապատասխան գիտելիքները, որ ճիշտ ընտրություն կատարի»,- ընդգծել է Սերգեյ Խաչատրյանը:
Նրա խոսքով, օրինագծերի այս փաթեթի մշակմանը մասնակցել են դեղագետները, առողջապահական ոլորտի մասնագետները, ուստի օրենքի նախագիծը պետք է համարել կոլեկտիվ աշխատանքի արդյունք:




























