«Գազպրոմի» կառավարման խորհրդի նախագահ Ալեքսեյ Միլլերը վերընտրվել է պաշտոնում հինգ տարի ժամկետով, ասված է ռուսաստանյան ընկերության մամուլի հաղորդագրության մեջ:
«Տնօրենների խորհուրդը քննարկել է «Գազպրոմ» ՀԲՕ-ի կառավարման խորհրդի նախագահի ընտրության հարցը եւ միաձայն որոշում է կայացրել Ալեքսեյ Բորիսովիչ Միլլերին կառավարման խորհրդի նախագահ ընտրել 2016-ի մայիսի 31-ից սկսած` հինգ տարի ժամկետով», - ասված է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Այսպիսով, Միլլերի պայմանագիրը երկարացվել է մինչեւ 2021 թվականի մայիսը:
2011-ի մարտի 22-ին «Գազպրոմի» տնօրենների խորհուրդը Ալեքսեյ Միլլերին կառավարման խորհրդի նախագահ էր ընտրել 2011-ի մայիսի 31-ից` 5 տարի ժամկետով:





























