Մարդու  իրավունքների պաշտպանի թեկնածու Արման  Թաթոյանը սկսել է ԱԺ խմբակցությունների հետ հանդիպումները. նա այսօր հանդիպել է ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունների հետ:

NEWS.am-ի հետ զրույցում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ասաց, որ իրենց հետ  հանդիպումը նախատեսված է վաղը`  փետրվարի 17-ին: Իսկ ՀԱԿ խմբակցության  քարտուղար Արամ Մանուկյանը անգամ տեղյակ չէր ՄԻՊ-ի հանդիպումների մասին: Մեզ հետ զրույցում ասաց, որ այդ մասին իրենց տեղյակ չեն պահել:

 Նշենք, որ Օմբուդսմենի միակ թեկնածուն  ՀՀԿ-ի ներկայացուցիչ Արման Թաթոյանն է, որը  մինչ ընտրությունը խմբակցություններին ներկայացնում է իր մոտեցումները, ծրագրերը: