Թուրքիան իր գործողություններով խանգարում է միջազգային համայնքին, այդ թվում ԱՄՆ-ին, կարգավորել Սիրիայի իրավիճակը: Այս մասին RT հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Արդեն շատ փաստաթղթեր են ընդունվել: Հարցն այն է, որ բոլոր երկրները պետք է բարձրաձայնեն կատարվածի վերաբերյալ իրենց գնահատականը: Քանի որ ստացվում է , որ Թուրքիան հիմա վնասում է բոլոր այն ջանքերը, որոնք ձեռնարկվել են այդ թվում Միացյալ նահանգների կողմից եւ Մյունխենում կոնսեսուսի որոնմանն ուղղված հսկայական ջանքերը»,- ասել է դիվանագետը:
Նա շեշտել է, որ Թուրքիան իր գործողություններով անմիջապես ձախողում է սիրիական խնդրի շուրջ համախմբվելու հարցում միջազգային համայնքի նկատելի հաջողությունները: «Հենց հարթվեց Վիեննայի գործընթացը՝ նրանք ոչնչացրեցին ռուսական ռմբակոծիչը: Իսկ հիմա՝ Մյունխենից անմիջապես հետո, երբ ընդունվել է կարեւորագույն փաստաթուղթ, որը որոշակի քայլեր է նախատեսում բռնությունները դադարեցնելու ուղղությամբ, միանգամից սկսվում են կոպտագույն ներխուժումներ սիրիական տարածք, սիրիական տարածքի գնդակոծություններ, ինքնիշխանության, անկախության ու միջազգային իրավունքի խախտում»,- պարզաբանել է Զախարովան:




























