Փետրվարի 15-ին, ժամը 15.30-ին, Երեւանի Դավիթաշեն 2-րդ թաղամասի թիվ 38 շենքի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 88-ամյա տղամարդու, ով մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ վրաերթը կատարել է «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի 29-ամյա վարորդը, որը նույն օրը հրավիրվել է ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք եւ տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:




























