ԼՂՀ  Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը պատգամավորների ուղեկցությամբ փետրվարի 16-ին այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր եւ ծաղիկներ խոնարհել ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի շիրմաքարին:

Արթուր Մկրտչյանը ծնվել է 1959թ.: Եղել է Ղարաբաղյան շարժման աջամարտիկներից: 1992թ. հունվարի 8-ին ընտրվել է ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ: Մահացել է 1992թ.-ի ապրիլի 14-ին:

Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 2001թ.-ին պարգեւատրվել է Գրիգոր Լուսավորիչ շքանշանով: