Կրեմլում չեն ցանկանում կանխատեսել՝ արդյոք էլ ավելի կվատթարանան Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները: «Ես չէի պատասխանի հարցի այդ մասին»,-լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նրան հարցրել էին, թե հնարավո՞ր է էլ ավելի լարվել Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Հարաբերությունները խորը ճգնաժամի մեջ են»,-արձանագրել է Կրեմլի ներկայացուցիչը:

Պեսկովն ընդգծել է, որ «Ռուսաստանն ափսոսում է դրա համար»: «Մենք չենք եղել այս ճգնաժամի նախաձեռնողը»,-հիշեցրել է նա:

Հիշեցնենք, որ 2015 թվականի նոյեմբերի 24-ին Թուրքիան Սիրիայի հետ սահմանին խոցել է ռուսական «Սու-24» ռմբակոծիչը: Անկարան ներողություն չի խնդրել Մոսկվայից տեղի ունեցածի համար: Երկու երկրների հարաբերությունները կտրուկ վատթարացել են: