Թուրքիայում քրդաբնակ Ջիզրեից ու Սուրից հետո փողոց դուրս գալու արգելք է սահմանվել Շրնաք նահանգի Իդիլի շրջանում ու Դիրսեքլի գյուղում։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Շրնաքի նահանգապետարանը հայտարարություն է տարածել, որ Իդիլում ու Դիրսեքլի գյուղում փետրվարի 15-ի կեսգիշերից անորոշ ժամանակով փողոց դուրս գալու արգելք է սահմանվել։
Հայտարարության մեջ նշվել է, թե փողոց դուրս գալու արգելքի սահմանման նպատակը քուրդ զինյալների դեմ պայքարելու համար է։




























