Իրաքցի զինվորականներն ընդհանուր գերեզմաններ են հայտնաբերել, որտեղ թաղված են Ռամադի քաղաքի տասնյակ բնակիչներ: Կառավարական ուժերը վերջերս էին ազատագրել Ռամադի քաղաքը ԻՊ ահաբեկչական խմբավորման զինյալներից: Այս մասին հայտնել է Իրաքի անվտանգության ուժերի ներկայացուցիչը Անբար նահանգում, որի կենտրոնն է Ռամադի քաղաքը:

Նրա տեղեկություններով, «առնվազն 50 խաղաղ բնակիչների դիերով գերեզմանափոսը հայտնաբերվել է քաղաքի արեւելյան արվարձանում՝ Աս -Սուֆիա թաղամասում»: Նահանգի ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ «գերեզմանափոսում հայտնաբերվել են կանանց ու երեխաների աճյուններ, որոնց իսլամիստները կտտանքների էին ենթարկել ԻՊ կողմնակիցների կողմից Ռամադի քաղաքի օկուպացիայի ժամանակաշրջանում»,- հայտնում է ՏԱՍՍ-ը: