Հայեցակարգային մակարդակով ՄԻՊ-ի թեկնածու, Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանի մոտեցումները համապատասխանում են Դաշնակցության պատկերացումներին: Այս մասին, այսօր՝ փետրվարի 16-ին, ԱԺ-ում Թաթոյանի հետ հանդիպոմից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է գնահատում պնդումը, որ Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Արման Թաթոյանը չի կարող անաչառ լինել, քանի որ աշխատել է պետական ապարատում:
«Վստահ ենք, որ եթե աջակցությունը նաեւ խորհրդարանի կողմից լինի Արման Թաթոյանը կկարողանա իրականացնել այն նաեւ նոր գործառույթները, լիազորությունները, որոնք ամրագրված են սահմանադրական փոփոխություններով»,- նշել է Մինասյանը:
Արծվիկ Մինասյանը նշել է, որ ՀՅԴ խմբակցությունը որոշել է կողմ քվեարկել Արման Թաթոյանի թեկնածությանը:




























