Փետրվարի 15-ին Երեւանի Կիեւյան կամրջից նետված, 46-ամյա Արմեն Սաֆարյանը Արագածոտնի մարզի Ագարակ գյուղի բնակիչ էր, 2 տարի առաջ արտաքսվել է Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Ագարակի գյուղապետ Վահան Խաչատրյանը:

«Տարիներ առաջ հեռացել էր գյուղից` դստեր եւ աղջկա հետ բնակություն հաստատելով Տաշքենդում: 2 տարի առաջ Արմենին արտաքսել էին Տաշքենդից, կինն ու դուստրը մնացել էին այնտեղ, իսկ ինքը մոր հետ սկսել էր  Երեւանում ապրել»,-նշեց գյուղապետը:

Ինքնասպանություն գործելու հանգամանքը զարմացրել է ոչ միայն գյուղապետին, այլեւ գյուղում ապրող Արմենի հարազատներին: Գյուղապետի խոսքով՝ Արմեն Սաֆարյանը ինքնասպանության դրդող լուրջ պատճառներ չի ունեցել. ոգելից խմիչք օգտագործելու եւ պարտքեր կուտակելու հակում չուներ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, Երեւանում փետրվարի 15-ին  տղամարդ է ինքնասպան եղել՝ ցած նետվելով Կիեւյան կամրջից: