Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չունի:Ա յս մասին, այսօր փետրվարի 16-ին, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի եւ Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի  մի խումբ ուսանողների հետ հետնդիպման ժամանակ նշել է ՀՀ ԱԺ փոխնախագահ  Էդուարդ Շարմազանովը:

ԱԺ փոխնախագահի առաջարկով հանդիպումն ընթացել է հարցուպատասխանի ձեւաչափով. մոտ երկու ժամ տեւած հանդիպման ընթացքում  Էդուարդ Շարմազանովը  պատասխանել է ուսանողներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են տարածաշրջանային առանցքային  խնդիրներին, հայ-թուրքական,   ռուս-թուրքական հարաբերություններին եւ դրա ազդեցությանը Հայաստանի վրա, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցին, սահմանադրական բարեփոխումներին եւ դրա ազդեցությանը ՀՀ արտաքին  քաղաքականության վրա եւ այլն:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցին՝ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չունի եւ Լեռնային Ղարաբաղը  չի կարող երբեւէ ունենալ ավելի ցածր կարգավիճակ, քան ունի այսօր:

ԱԺ փոխնախագահը, կարեւորելով երիտասարդ սերնդի հետ նման հանդիպումները՝ ուսանողներին  հորդորել է լինել նպատակասլաց եւ երբեք  չհուսահատվել դժվարություններից, զբաղվել գիտելիքների անընդմեջ կատարելագործմամբ: Այս համատեքստում Էդուարդ Շարմազանովը  կարեւորել է քրիստոնեական արժեքային համակարգի պահպանությունն ու դրա անաղարտ փոխանցումը  սերունդներին: