«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ երեկ գիշեր «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը մեկնել է Մոսկվա: Նրան տեսել են օդանավակայանում:
Փորձեցինք ՕԵԿ առաջնորդի մամուլի խոսնակ Արթուր Միսակյանից պարզել, թե ինչն էր ուղեւորության նպատակը: Վերջինս նշեց, որ Արթուր Բաղդասարյանը ՌԴ է մեկնել «Ռոսնեֆտի» եւ ՄՏՍ-ի տնօրենների խորհրդի անդամի աշխատանքային պարտականությունների հետ կապված:
Հետաքրքիր է, որ այցը եղել է փետրվարի 21-ին՝ Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածննդի» հիմնադիր համագումարի նախօրյակին: Գուցե ՕԵԿ նախագահը, Րաֆֆի Հովհաննիսյանի օրինակով, գնացել է Մոսկվայից իր «հաղթանակը» բերելու»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում





























