Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու, արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը շարունակում է հանդիպումները ԱԺ խմբակցությունների հետ:
NEWS.am-ի թղթակիցն ԱԺ-ից հաղորդում է, որ Արման Թաթոյանն այս պահին հանդիպում է «Ժառանգություն» խմբակցության անդամների հետ Ռուբեն Հակոբյանի գրասենյակում:
Նշենք, որ Զարուհի Փոստանջյանը չի մասնակցում հանդիպմանը:
Հիշեցնենք, որ Արման Թաթոյանը երեկ էլ հանդիպել է ՀՀԿ-ականների եւ ՀՅԴ-ականների հետ, որոնք պատրաստվում են կողմ քվեարկել Արման Թաթոյանի օգտին:





























