Երեւանում այսօր՝ փետրվարի 17-ին, տեղի է ունեցել դանակահարություն, որի հետեւանքով 2 երիտասարդ տեղափոխվել է հիվանդանոց: NEWS.am-ի այս հաստատեցին ոստիկանությունից:

Նշենք, որ երիտասարդները մարմնի տարբեր վնասվածքներով տեղափոխվել են Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն: Ոստիկանությունից մեզ տեղեկացրին, որ նրանք ի վիճակի չեն եղել  դեպքի վերաբերյալ տեղեկություններ հաղորդել:

Երիտասարդները Երեւանի բնակիչներ են: