Երեւանի Փարվանա ռեստորանում փետրվարի 16-ին ծեծկռտուք է տեղի ունեցել, որի հետեւանքով 35-ամյա երիտասարդ է դանակահարվել: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեցին ոստիկանությունից:
Դանակահարված տղամարդուն տեղափոխել են Երեւանի «Աստղիկ» բժշկական կենտրոն: Հիվանդանոցից NEWS.am-ին տեղեկացրին, որ տղամարդու վիճակը բավարար է, նա գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում եւ շուտով կտեղափոխվի հիվանդասենյակ:




























