Թուրքիայի քրդաբնակ Շրնաք նահանգի Իդիլի շրջանում փողոց դուրս գալու արգելքի հայտարարությունից հետո թուրքական անվտանգության ուժերը սկսել են ռազմական գործողություններ տեղի քրդերի դեմ։
Թուրքական Cumhuriyet պարբերականի փոխանցմամբ՝ թուրքական զինուժը Իդիլ քաղաքի մուտքերի մոտ դիրքավորվել ու առաջին հարվածները սկսել է հասցնել տանկերով։ Քաղաքում թուրքական անվտանգության ուժերին փորձում են դիմակայել զինված քրդերի խմբերը։
Թուրքական ուժերն ամբողջ գիշեր մարդկային եւ զինտեխնիկայի համալրում են ստացել։
Նշենք, որ օրեր առաջ թուրքական զինուժը ավարտեց քրդաբնակ Ջիզրեում գործողությունը, որի ժամանակ սպանվել են մի քանի հարյուր քրդեր։





























