«Ժողովուրդ» օրաթերթն այսօր՝ փետրվարի 16-ին լույս չի տեսել ՀԷՑ-ի պատճառով, քանի որ հոսանքազրկվել է Կենտրոն վարչական շրջանի մի հատվածը, այդ թվում՝ թերթի խմբագրությունը:
Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է.
«Հարգելի’ ընթերցողներ, «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրակազմը ցավով տեղեկացնում է, որ այսօր օրաթերթը լույս չի տեսել «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության գործունեության կամ անգործության հետեւանքով: Գիշերը 01:00-ին, երբ թերթի տպագրության ավարտին րոպեներ էին մնացել, հոսանքազրկվեց Կենտրոն վարչական շրջանի մի հատվածը, այդ թվում` Աբովյան 22ա հասցեն: Հեռախոսազանգերին պատասխանող աշխատակիցը սկզբում հավաստիացրեց, որ երկու ժամվա ընթացքում խնդիրը կկարգավորվի, աշխատանքներ են տարվում: Սակայն երկու ժամ անց 5-6 հեռախոսազանգից հետո միայն տեղեկացրեցին, որ մինչեւ 04:00-ն էլ. էներգիա չենք ունենա: Մինչդեռ այդ դժվարին իրավիճակում գոնե կարելի էր անկեղծ լինել և ասել, որ խնդիրը չի կարգավորվի մեկ երկու ժամվա ընթացքում, որպեսզի հնարավոր լիներ այլընտրանքային տարբերակներ կիրառել՝ թերթի տպագրությունը կազմակերպելու համար:
Այսպիսով` Հայաստանի էլեկտրացանցեր ընկերության գործունեության հետեւանքով է, որ մեր ընթերցողներին օրաթերթը այսօր չի հասել: Վաղ առավոտից խմբագրության հեռախոսները «պայթում» են ահազանգերով, թե ինչու լույս չի տեսել օրաթերթը: Իսկ ՀԷՑ-ը դեռ ուսումնասիրում է խնդիրը՝ հասկանալու համար, թե ինչ է պատահել: Ի դեպ, այս պահին եւս խմբագրությունը հոսանքազրկված է:
Մեկ անգամ եւս «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրակազմը հայցում է ընթերցողների ներողամտությունը:
ՀԷՑ-ի պատճառով «Ժողովուրդ» օրաթերթը լույս չի տեսել «Ինչպե՞ս են հրազենի վրայից մատնահետքերն անհետացել. զինծառայողի ինքնասպանության գործը շինծո՞ւ է», «Նման նյութեր Նաիրա Զոհրաբյանին չի մտահոգում թուրքական պատվիրակության կողմից իր դեմ բողոք ներկայացնելու հանգամանքը», «Բուլկի Արամ ածականով հայտնի Արամ Հարությունյանը, ինչպես միշտ, մեղքը ենթակաների վրա է բարդում», «Գրանդ Քենդի»-ն ինչ-որ մարդիկ փորձում են «խլել» սեփականատերերից. ընկերությունում կրճատումներ են», «Գլխավոր դատախազությունն Արթուր Օսիկյանին պատերա՞զմ է հայտարարել. «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ստուգումներ են», «Պաշտոնյաներին հարցաքննեք. Սեյրան Օհանյանի կնոջ գործը շարունակում է առեղծված մնալ», «Իշխանական համակարգում անորոշություն է տիրում. ոչ ոք չգիտի՝ ինչ անել տեղը պահելու համար», «Արմեն Աշոտյանին «ակտիվ հանգի՞ստ» է սպառնում», «Սերժ Սարգսյանը, ընդամենը հինգ օր էլ չանցած, իր իսկ հռչակած սկզբունքներին հակառակ քայլեր է կատարում» նյութերը»:




























