Այսօր պաշտոնական այցով Վրաստան է այցելում Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեվլութ Չավուշօղլուն:
Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը հանդիպումներ կունենա Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու, վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլու ու արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեի հետ, հայտնում է «Վրաստան Օնլայնը»:
Հանդիպումների ընթացքում կողմերը քննարկելու են Թուրքիայի ու Վրաստանի քաղաքական, տնտեսական ու մշակութային երկկողմանի հարաբերություներին վերաբերող հարցեր:
Փետրվարի 19-ին Մեվլութ Չավուշօղլուն կմասնակցի Ադրբեջանի, Վրաստանի ու Թուրքիայի եռակողմ հանդիպմանը: Նախարարները Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծային ուղու նախագծի շրջանակում կդիտարկեն Կարծախի հատվածը:



























