Մոսկվան նախկինում չէր տեղեկացնում ԻՊ ահաբեկչական խմբավորման հետ Թուրքիայի կապերի մասին, որովհետեւ հույս ուներ Անկարային համոզել հետ կանգնել նման քաղաքականությունից, հայտնել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»: 

«Գուցե պետք էր անընդհատ խոսել դրա մասին: Մյուս կողմից, մենք ելնում էինք նրանից, որ մեր հիմնական նպատակն իրար հրապարակայնորեն մեղադրելը չէ, այլ աշխատանքը:  Այդ պատճառով մենք աշխատում էինք վիեննական ձեւաչափով, մենք մեր գործընկերների հետ աշխատում էինք երկկողմ հիմքի վա եւ նրանց համոզում էինք, որ այդպես չի կարելի անել, դա սխալ է:  Եվս մեկ անգամ ասում եմ. գուցե պետք էր հրապարակայնորեն խոսել դրա մասին, բայց մենք ելնում էինք նրանից, որ ոչ թե պիտի  լրացուցիչ լարվածություն  ստեղծենք, այլ լուծենք այդ հարցը», — ասել է Զախարովան` Russia Today-ի եթերում պատասխանելով համապատասխան հարցին:

Ռուսաստանն ավելի վաղ հայտնել էր Սիրիայում ահաբեկչական եւ ծայրահեղական խմբավորումների հետ թուրքական կողմի կապերի մասին:  Մոսկվան, մասնավորապես, Թուրքիային մեղադրում է ահաբեկիչների հետ նավթի առեւտրի, թուրք-սիրիական սահմանով գրոհայինների եւ սպառազինության տեղափոխմանն աջակցելու համար: Անկարան հերքում է նման մեղադրանքները: