Հաշվի առնելով Անկարայում որոշումների ընդունման մեխանիզմը, Սիրիայի հարցում Թուրքիան կարող է բավական անկանխատեսելի լինել: Այս մասին այսօր՝ փետրվարի 17-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է թուրքագետ լեւոն Հովսեփյանը:
Նրա խոսքով, այս պահին Թուրքիայի նպատակը ստեղծված իրավիճակում հստակ կողմնորոշվելն է: «Ներկայումս Թուրքիան եւ Սաուդյան Արաբիան, որպես դաշնակիցներ եւ ընդհանուր շահեր ունեցողներ, փորձեր են անում որոշակի քայլերի ուղղությամբ: Այսինքն դեռեւս փորձում են Սիրիայի որո հատվածներում իրավիճակը պահել իրենց վերահսկողության տակ»,-նշել է Հովսեփյանը:
Նրա խոսքով, Թուրքիան կորցրել է սահմանների վերահսկողությունը, իսկ դա ռազմաքաղաքական բնույթի բավական նշանակալի գործոն է: «Դա կարող է նաեւ պատճառ դառնալ, որպեսզի Անկարան ՍԻրիայում որոշակի գործողությունների դիմի»,-ընդգծել է թուրքագետը:





























