Եթե դոլարի փոխարժեքը հատի 500 դրամի շեմը, միեւնույնն է, վախենալ պետք չէ։ Այս մասին փետրվարի 17-ին լրագրողներին ասել է տնտեսագետ, նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը։
Նրա խոսքով՝ այդ շեմը պետք չէ հոգեբանական համարել։ Պետք է այնպես անել, որ այդ ժամանակահատվածը, եթե այն լինի, ընթանա սահուն, առանց կտրուկ տատանումների։ «Տնտեսությանն հատկապես վնաս են հասցնում կտրուկ տատանումները։ Դրանցից էլ պետք է խուսափենք։ Պետք է ասեմ, որ զարմանում եմ, թե ինչպես է Կենտրոնական բանկին դա հաջողվում»,- ասել է Բոստանջյանը։
Վերջին մեկ ամսում Հայաստանում ԱՄՆ դոլարի փոխարժեքը 484-485 դրամից հասել է 495-498 դրամի։


























