47-ամյա Սեյրան Շ.-ն ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում էր տվել, որ 2014 թ. մարտին 25-ամյա Արտուշ Մ.-ն իր վստահությունը չարաշահելով՝ Գավառ քաղաքի բանկերից մեկում գրավադրել է ոսկյա ձուլակտորներ եւ իր անվամբ վերցրել 10.000.000 դրամ, որից հետո վաճառել է գրավադրված ոսկին եւ մարել վարկի մի մասը, իսկ պարտքի մյուս մասը, որը կազմում է շուրջ 3.000.000 դրամ` չի մարում:
Բայց սա դեռ ամենը չէ.
- Փետրվարի 15-ին, ժամը 15.00-ին, 57-ամյա Ազնիվ Վ.-ն Գավառի բաժնում հաղորդում է տվել, որ 2014 թ. մարտին Արտուշ Մ.-ն իր վստահությունը չարաշահելով՝ բանկում գրավադրել է ոսկյա ձուլակտորներ եւ իր անվամբ վերցրել 10.000.000 դրամ, որից հետո վաճառել է գրավադրված ոսկին եւ մարել վարկի մի մասը, իսկ մյուս մասը, որը կազմում է շուրջ 3.000.000 դրամ` անհիմն պատճառով ձգձգում եւ չի մարում:
- Փետրվարի 15-ին, ժամը 15.30-ին, Ներսիկ Շ.-ն Գավառի բաժնում հաղորդում է տվել, որ 2014 թ. մարտին Արտուշ Մ.-ն իր վստահությունը չարաշահելով՝ բանկում գրավադրել է ոսկյա ձուլակտորներ եւ իր անվամբ վերցրել 10.000.000 դրամ, որից հետո վաճառել է գրավադրված ոսկին եւ մարել վարկի մի մասը, իսկ մյուս մասը, որը կազմում է շուրջ 3.000.000 դրամ` անհիմն պատճառով ձգձգում եւ չի մարում:
- Փետրվարի 15-ին, ժամը 16.00-ին, 1977 թ. ծնված Արթուր Հ.-ն Գավառի բաժնում հաղորդում է տվել, որ 2014 թ. ապրիլին կամ մայիսն Արտուշ Մ.-ն իր վստահությունը չարաշահելով՝ բանկում գրավադրել է ոսկյա ձուլակտորներ եւ իր անվամբ վերցրել 10.000.000 դրամ, որից հետո վաճառել է գրավադրված ոսկին եւ մարել վարկի մի մասը, իսկ մյուս մասը, որը կազմում է շուրջ 3.000.000 դրամ` անհիմն պատճառով ձգձգում եւ չի մարում:
Նախապատրաստվում են նյութեր:




























