Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Հյուսիսային պողոտայի թիվ 3 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 35-ամյա Արթուր Մ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա խոստովանել է, որ 2015 թ. մայիսի կեսերին բաց դռնից մուտք գործելով Սարի-Թաղի 8-րդ շարքի տներից մեկը՝ գողացել է նոութբուք եւ կանխիկ գումար:
Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է քննություն:




























