Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դեռեւս չի որոշել` ինչպես է քվեարկելու Մարդու իրավունքների պաշտպանի ընտրությանը:

Այսօր` փետրվարի 17-ին, ՄԻՊ թեկնածու Արման Թաթոյանի հետ հանդիպումից հետո ԲՀԿ մամուլի խոսնակ, պատգամավոր Վահան Բաբայանն ընդգծեց, որ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում:

«Այսօր տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում, որին մասնակցել են խմբակցության պատգամավորները: Խմբակցությունը լսեց ՄԻՊ թեկնածուին, ակտիվ քննարկում եղավ, տարբեր հարցեր բարձրացվեցին, որոնք վերաբերում են մարդու իրավունքներին, ազատություններին»,- ասաց Վահան Բաբայանը:

ԲՀԿ-ական պատգամավորի խոսքով` այս պահին որեւէ դիրքորոշում հայտնել չեն կարող, առաջիկայում սպասվում է նաեւ խմբակցության նիստ, որի ընթացքում կորոշվի` ինչպես քվեարկել:

Նշենք, որ Արման Թաթոյանն այսօր հանդիպել է նաեւ «Ժառանգության» հետ: Խմբակցության պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի խոսքով` իրենք նույնպես չեն որոշել ինչպես քվեարկել: