ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը ՀՀԿ-ին խորհուրդ է տալիս ՀՅԴ-ի հետ կոալիցիա կազմելուց առաջ մի լավ մտածել:
«Ես էլ Հանրապետականների տեղը լինեի, շատ երկար կմտածեի Դաշնակցության հետ դաշնակցելուց առաջ, քանի որ նրանց բազմափորձ պատմությունը ցույց է տվել, որ նրանց հետ դաշնակցող ուժերը կործանարար հետեւանքներ են ունեցել երկրի համար եւ իրենք էլ ավելի ուշ կործանվել են»,- այսօր` փետրվարի 17-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Լեւոն Զուրաբյանը:
Միեւնույն ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավարը նշեց, որ ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությունը Հանրապետականներից ազատվելու միակ ճանապարհն է` ակնարկելով, որ դա իրենց ձեռնտու է. «Եթե ուզում են սաղ մնան, թող այդ դաշինքի մեջ չմտնեն, բայց ցանկալի կլիներ, որ մտնեն: Դա նրանցից ազատվելու միակ ճանապարհն է»,- ասաց Զուրաբյանը:
Նշենք, որ փետրվարի 10-ին ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտարարվեց, որ ՀՅԴ-ի հետ համագործակցության մասին պաշտոնապես կհայտարարվի շաբաթվա վերջին, սակայն մինչ այս պահը չի հայտարարվել:





























