Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 17-ին, ժամը 12.55-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Անկախության փողոցի շենքերից մեկի բնակարանի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին եւ դռան թակոցներին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ ննջասենյակի բազմոցին հայտնաբերել 60-ամյա Մկրտիչ Խ,-ի դին:
Մահվան հանգամանքները պարզվում են: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չկան:




























