Այսպես կոչված ռուս-թուրքական ճակատում ցանկացած գործողություն տեղի է ունենալու Սիրիայի դաշտում։ Այս մասին փետրվարի 17-ին լրագրողներին ասել է թուրքագետ Լեւոն Հովսեփյանը։

Անդրադառնալով ռուս-թուրքական հարաբերությունների սրմանը Հայաստանում 102-րդ ռազմաբազայի մասնակցությանը՝ թուրքագետը նշել է. «Չեմ կարծում, որ Սիրիայի սահմաններից դուրս ինչ-որ գործողություններ լինեն, հատկապես 102-րդ ռազմաբազայի կապակցությամբ։ Այդուհանդերձ Սիրիայի իրադարձություններն ազդում են նաեւ հարեւան տարածաշրջանների անվտանգության վրա»։

Մամուլի ասուլիսի մեկ այս մասնակցի՝ Սարգիս Գրիգորյանի խոսքով, եթե նախկինում Սիրիայի հարցում Թուրքիան ընտրության առջեւ էր կանգնած, ապա այս իրավիճակում, երբ քրդերը բավականին ակտիվացել են, Անկարայի համար առաջնային խնդիրը պետք է լինի քրդերի դեմ պայքարը։ «Եթե ինչ-որ գործողություններ էլ լինեն, դրան ուղղված են լինելու քրդերի դեմ։ Սիրիայում Թուրքիայի հնարավոր ցամաքային գործողությունների թիրախը քրդերն են լինելու, իսկ հետո միայն կառավարական զորքերը»,- հավելել է Գրիգորյանը։