Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում Աշխաբադ-Մինսկ չվերթն իրականացնող օդանավը հարկադիր վայրէջք է կատարել։ Որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ թռիչքի ժամանակ մահացել է ուղեւորներից մեկը։ Այս մասին հայտնում է ՌԴ ՆԳՆ Կենտրոնական դաշնային շրջանի տրանսպորտային վարչության մամուլի ծառայությունը։
«Աշխաբադ-Մինսկ չվերթն իրականացնող օդանավը մահացած ուղեւորի պատճառով հարկադիր վայրէջք է կատարել։ Նախնական տեղեկություններով՝ 1965թ. ծնված տղամարդը մահացել է սիրտ-թոքային անբավարարությունից»,- հայտնում է Gazeta-ն։
Ըստ առկա տեղեկությունների՝ մահացած քաղաքացին Բելառուսի քաղաքացի է։





























