Փետրվարի 18-ին Ռուսաստանի Կենտրոնական բանկի կողմից հաստատված եվրոյի պաշտոնական փոխարժեքը 86,96 ռուբլի է կազմում: Այն աճել է 1,87 ռուբլով: Դոլարը թանկացել է 1,6 ռուբլով, մինչեւ 77,85 ռուբլի: Համապատասխան տեղեկատվությունը ներկայացված է կարգավորիչ մարմնի կայքում: 

Մոսկվայի բորսայում եվրոպական միացյալ տարադրամը գնվում է եւ վաճառվում է  86,13 ռուբլու մակարդակում, իսկ ամերիկյանը` 77,34: Brent ապրանքանիշի նավթն արժե մեկ բարելի դիմաց  32,52 դոլար, հաղորդում է Lenta-ն:

Փետրվարի 16-ին Ռուսաստանը եւ ՕՊԵԿ-ի մի շարք անդամներ պայմանավորվեցին նավթի արդյունահանումը սառեցնելու մասին` կանխելու գնի հետագա անկումը:   Բանակցությունների արդյունքների սպասման ֆոնին   Brent տեսակը թանկացել է մինչեւ մեկ բարելի դիմաց 35,5 դոլար, իսկ դոլարն իջել է մինչեւ 76,32 ռուբլի: Համաձայնության վերաբերյալ հայտարարությունից հետո նավթի գինը սկսեց նվազել մինչեւ  33,73 դոլար, իսկ ամերիկյան տարադրամինը աճեց մինչեւ 77,96 ռուբլի: