Նիդեռլանդների իշխանությունները մոտավորապես 50 հազար եվրոյի դրամաշնորհ են հատկացրել մի մասնավոր ընկերության, որպեսզի վերջինս զուգարանի թուղթ արտադրի, որի վրա հանրաքվեում Ուկրաինայի հետ ասոցացմանը դեմ քվեարկելու կոչեր կլինեն, գրում է «Եվրոպեյսկայա պրավդա»-ն՝ վկայակոչելով z24 պարբերականը:

Հաղորդագրության մեջ ասված է, որ ընկերությանը 47 973 եվրո է հատկացվել «որպեսզի արտադրի, առաքի ու տարածի զուգարանաթուղթ, որի վրա տպագրված կլինեն ԵՄ –ին Ուկրաինայի ասոցացման դեմ հակափաստարկներն ու Ուկրաինայի անդաամակցության թերությունները»:

Raspoetin BV ընկերությունը ստեղծվել է 2012 թ: