Հայկական ապրանքները սկսում են նույնիսկ տանը պարտվել ռուսականներին: Այդ մասին փետրվարի  17-ին Տնտեսական լրագրողների ակումբի կազմակերպած մամուլի ասուլիսին հայտնել է Հայ ազգային կոնգրեսի անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:   

Նրա խոսքով, այդպիսին է դությունը նախ եւ առաջ ալյուրի հետ կապված, ինչպես նաեւ մի շարք այլ ապրանքների: «Վերջին տարիների տնտեսական իրավիճակի հետեւանքով Ռուսաստանն այնպիսի վիճակում է, որ այլեւս չի կարող առաջվա նման ակտիվ եւ դրական ազդեցություն ունենալ Հայաստանի տնտեսության վրա: Առայժմ Եվրասիական միությունը դարձել է ոչ թե համագործակցության տարածք, այլ մրցակցության թատերաբեմ», - նշել է Խաչատրյանը: