Թուրքիա-Ադրբեջան բարձր մակարդակով ռազմավարական համագործակցության խորհրդի 5-րդ նիստի անցկացման վայրը փոխվել է, հայտնում է Report-ը։

Ինչպես գործակալությանը հայտնել են Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատնից, հանդիպումը, որը պետք է տեղի ունենար Գյանջայում, կայանալու է Բաքվում։ Հանդիպման վայրի փոփոխության պատճառը Գյանջայում վատ եղանակային պայմաններն են։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ փետրվարի 18-ին կայանալիք նիստին մասնակցելու համար Ադրբեջան կժամանի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։