Չինաստանի Սիչուան նահանգում մրջյունները կերել են գյուղացու պահած 20 հազար յուանը (3 հազար դոլար), հայտնում է Asia One-ը։
60-ամյա Ցի Շենլին չի հիշում, թե ինչքան ժամանակ է նա իր ննջարանի անկյունում պահել այդ գումարը։ «Միգուցե մեկ կամ երկու տարի»,- ասել է նա։ Գյուղացին չի ցանկացել փողը բանկում պահել փաստաթղթային ձեւական կողմից դժգոհ մնալու պատճառով, փոխանցում է Gazeta-ն։
Ցի Շենլին 200 հատ թղթադրամը դրել էր 2 տոպրակի մեջ, 15 սմ խորությամբ փոս փորել իր ննջարանում եւ աղյուսով փակել անցքը։ Հետո պարզվել էր, որ գումարի մեծ մասը մրջյունները կերել են։ Բանկում գյուղացուց որպես փոխանակման համար պիտանի նմուշ են վերցրել 12 հատ թղթադրամ, որոնց ընդհանուր արժեքը 600 յուան է։





























