Կոտայքի մարզում այսօր՝ փետրվարի 17-ին, տեղի է ունեցել ավտովթար, որի հետեւանքով 29-ամյա Վասիլ Մելքումյանը տեղափոխվել է Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: NEWS.am-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հայտնեցին, որ Վասիլ Մելքումյանի մոտ ախտորոշել են բազկի կոտրվածք, այժմ նրա վիճակը բավարար է, նա Վերակենդանացման բաժանմունքում է, շուտով կտեղափոխվի Վնասվածքաբանության բաժանմունք:
Ավտովթարի հետեւանքով 29-ամյա երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց. նրա վիճակը բավարար է




























