Կահիրեում փետրվարի 17-ին 93 տարեկանում մահացել է հանրահայտ եգիպտացի լրագրող ու հրապարակախոս Մուհամեդ Հասանեյն Հենքալը, հայտնում է «Ալ Ահրամ» պարբերականը:

Տասնամյակներ շարունակ Հենքալը արաբական լրագրության ու քաղաքական հրապարակախոսության ամենաազդեցիկ կերպարն էր: Արաբական լրատվամիջոցները նրան անվանում են «դարի լրագրող», հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Մուհամեդ Հենքալը Եգիպտոսի նախագահ Գամալ Աբդել Նասերի մտերիմ ընկերն էր ու նրա խորհրդականը: Հրապարակախոսը գրեթե քսան տարի զբաղեցրել է երկրի ազդեցիկ «Ալ Ահրամ» պարբերականի գլխավոր խմբագրի պաշտոնը, նաեւ եղել է երկրի տեղեկատվության նախարար: