Անտարկտիդայի սառույցի մակերեսի տակ կարող է երկաթյա երկնաքարերի շերտ լինել: Այս մասին հայտնել են բրիտանացի գիտնականները:
Անտարկտիդայում հաճախ զանազան երկնաքարեր են գտնում, սառցածածկի շարժվելու պատճառով այստեղ յուրատեսակ կուտակումներ են գոյանում: Ճիշտ է, դրանք շատ հազվադեպ են երկաթից բաղկացած լինում, ինչով այս տարածքը զգալիորեն տարբերվում է մոլորակի մյուս մասերից, հայտնում է «Ռոսբալտը »:
Փորձարկումների հաշվարկների հիման վրա գիտնականները հանգել են այն եզրակացության, որ երկաթյա երկնաքարները հալչում են սառույցի մակերեսին, ուժեղ շիկանալով արեւից: Երկաթյա երկնաքարերը թաքնված են սառույցի մակերեսի տակ՝ 50-100 սմ խորության վրա:
Գիտնականները երկու երկնաքար են վերցրել, որոնցից մեկը երկաթյա է եղել, ու դրանք տեղադրել են սառույցի կտորի վրա: Հետո նրանք տաքացրել են դրանք՝ նմանակելով արեւի լույսը: Երկաթյա երկնաքարը ձուլվել է սառույցին շատ ավելի խորը, քանի որ ավելի լավ է ներծծում ջերմությունը ու ավելի արագ է տաքանում:




























