Նախօրեին մոր ու որդու մահվան ելքով տեղի ունեցած ողբերգական վթարը տեղի է ունեցել, երբ Խաչատրյանները տուն վերադառնալիս են եղել: Այս մասին NEWS.am-ին ասաց Բերքառատի գյուղապետ Մերուժան Մինասյանը, որի համագյուղացին է փրկված 23-ամյա կինը՝ Թեհմինե Մարգարյանը:
Խաչատրյանների ընտանիքը ապրում է Ապարանում: Փրկված 1 տարեկան Մարիամը Թեհմինեի ու վթարից մահացած ամուսնու առաջնեկն է: Ամիսներ առաջ էլ սրտի կաթվածից մահացել է ընտանիքի հայրը:
Նշենք, որ փրկված 23-ամյա կինն ու նրա մեկ տարեկան դուստրն այս պահին հիվանդանոցում են: Նրանց ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում:
Հիշեցնենք, որ փետրվարի 16-ին, Ապարան-Վանաձոր ավտոճանապարհի 2-րդ կմ-ին իրար էին բախվել «ՎԱԶ 2107» եւ «ԴՈԴՋ» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով մահացել են մայր ու որդի: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ 242 -րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:




























