Հնդկաստանի Ահմադաբադ քաղաքում բացվել է առաջին ստորջրյա ռեստորանը, որն անվանվել է ծովերի տիրակալի պատվին՝ Real Poseydon։ Հաստատությունը գտնվում է հողում փորած հատուկ թունելի մեջ՝ 6 մ խորության վրա։ Այն 150000 լ ջուր է տանում։ Ռեստորանում ապրում է 4000 ձուկ եւ ծովային կենդանի, որոնց գնել են տեղի շուկայից։ Չնայած 300 քառ/մ մակերեսին՝ հաստատությունն ունի ընդամենը 32 նստատեղ։ Ստորջրյա ռեստորանի ճաշացանկում ընդգրկված են հնդկական, թայվանական, չինական եւ մեքսիկական խոհանոցների ուտեստներ, որոնք բոլորը բուսական են, փոխանցում է Kedem-ը։

Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն


























