Ռուբլու փոխարժեքն աճում է նավթի արդյունահանումը կրճատելու պատրաստակամության մասին Իրանի հայտարարության ֆոնին տեղի ունեցած նավթի գների փոփոխությունից հետո: Այս մասին են վկայում սակարկությունների տվյալները:

Եվրոյի փոխարժեքը նվազել է 3.9 կոպեկով եւ կազմել 84.172 ռուբլի: Դոլարի փոխարժեքը նվազել է 2.47 կոպեկով եւ կազմել 75.567 ռուբլի:

Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում նավթի գները նույնպես աճում են, փոխանցում է Gazeta-ն:

Նյու Յորքի բորսայում WTI տեսակի նավթը թանկացել է 4.68 տոկոսով եւ կազմել 30.40 դոլար մեկ բարելի դիմաց:

Իսկ Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթը թանկացել է 5.28 տոկոսով եւ կազմել 33.88 դոլար մեկ բարելի դիմաց: