Փետրվարի 17-ին եւ լույս 18-ի գիշերը  ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան  700 կրակոց:

ԼՂՀ ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ շփման գծի հյուսիսային ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաեւ 82 միլիմետրանոց ականանետ /5 արկ/:

ՊԲ առաջապահ զորամասերի պատասխան գործողությունների արդյունքում՝ հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշվել է: