Թուրքիայի մայրաքաղաքում փետրվարի 17-ի երեկոյան զինվորականներին տեղափոխող ավտոբուսների դեմ իրականացված հարձակման մեջ կասկածում են սիրիացի Սալիհ Նեջարին։
Թուրքական Sozcu-ի փոխանցմամբ՝ Անկարայում զինվորական ավտոբուսների դեմ հարձակումից հետո ոստիկանները ինքասպան-ահաբեկչի մարմնի կտորները փորձաքննության են ենթարկել՝ հայտնելով, թե նա սիրիացի փախստականների հետ 2015-ին է մտել Թուրքիա։
Նշվում է, որ հարձակման հետ կապ ունեցող 2 քաղաքացի ՝ ձերբակալվել։
Հիշեցնենք, որ հարձակման հետեւանքով սպանվել է 28 եւ վիրավորվել 61 մարդ, որոնց գերակշիռ մասը զինվորականներ են։



























