Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն ժամանել է Բաքու:

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, Ադրբեջանում նա կհանդիպի երկրի պաշտոնատար անձանց, այդ թվում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ:

Հիշեցնենք, որ վաղը՝ փետրվարի 19-ին, Վրաստանում տեղի է ունենալու Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: