ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը այսօր դուրս կգրվի հիվանդանոցից: Այս մասին փետրվարի 18-ին մամուլի ասուլիսի ժամանակ հանտնել է ՀՀ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը:
Նրա խոսքով, Գալուստ Սահակյանի առողջական վիճակը նորմալ է: «Գարնանը, մանավանդ ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունների դեպքում, բացառված չեն զարկերակային ճնշման տատանումները: Արդեն այսօր, որքանով գիտեմ, Սահակյանը դուրս կգրվի»,- հավելել է Գագիկ Մինասյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ խորհրդարանի խոսնակ Գալուստ Սահակյանը նախօրեին դիմել էր բժիշկներին՝ բարձր զարկերակային ճնշման պատճառով:
Նշենք, որ ավելի վաղ ՀՀ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հակառակ բովանդակության հայտարարություն էր արել ՝ ասելով, որ Գալուստ Սահակյանը այսօր դժվար թե դուրս գրվի հիվանդանոցից:





























