Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը փոխանցվել է Պետական ունեցվածքի հանձնաժողովին: Այս մասին որոշումը ընդունվել է փետրվարի 18-ին Հայաստանի կառավարության նիստի ժամանակ: Ավելի վաղ համալիրը գտնվում էր ՊՆ կառավարման ներքո:

Հիշեցնենք, որ փետրվարի 11-ի նիստի ժամանակ Կառավարությունը խզել էր «Ինվեսթմենթ Գրուփ» ընկերությանը համալիրի վաճառքի մասին պայմանագիրը, քանի որ ընկերությունը չէր կատարել խոստացված ներդրումները: 2015 թ. օգոստոսի 13-ին ընկերությունը ձեռք եր բերել ՄՀՀ-ը 30 մլն դոլարով ու պարտավորվել էր դրա բարեկարգման նպատակով ավելի քան 100 մլն ներդրում անել: Նշենք, որ չնայած վաճառքի մասին որոշումը օգոստոսին էր կայացվել, բայց գնորդ ընկերությունը գրանցվել էր դրանից ընդամենը մեկ ամիս առաջ ՝ հուլիսին: Այդուհանդերձ, այն ժամանակ Պետական ունեցվածքի կառավարման հանձնաժողովի ղեկավար Արման Սահակյանը վստահեցրեց, որ ընկերությունը 30 մլն դոլար է փոխանցել համալիրը գնելու համար: Այսօրվա նիստի ժամանակ Սահակյանը վստահեցնում էր, որ իր կառույցի աշխատակազմը կանի հնարավոր ամեն ինչ ՝ համալիրի պատշաճ կառավարման համար: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ իր հերթին շեշտեց, որ չի կարելի ինքնահոսի թողնել ՄՀՀ աշխատանքը ու հանձնարարեց առաջիկա օրերին ներկայացնել զեկույց ՝ կառավարման ծրագրի մասին: