Ադրբեջանում հերքում են լրատվամիջոցների տարածած այն տեղեկությունը, որ Ադրբեջանի քաղաքացին փորձել է մաքսանենգ ճանապարհով Ռուսաստան տանել մեծ քանակությամբ թութակներ:

Ինչպես հայտնում է «Ազերի Փրես» գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի մամուլի ծառայությունը, խոսքը ոչ թե 380, այլ 450 թութակների մասին է, որոնք հայտնաբերվել են ոչ թե Ռուսաստանի տարածքում, ինչպես ասված էր հաղորդագրության մեջ, այլ մաքսատան ադրբեջանցի աշատակիցների կողմից՝ «Սամուր» մաքսակետում Ադրբեջանի քաղաքացի Մուբարիզ Վելիեւի մոտ:

Մուբարիզ Վելիեւին ձերբակալել են «Սամուր» մաքսակետում: Փաստի կապակցությամբ քննչություն է սկսվել: