Հայաստանում կշարունակեն հատուկ կարիքներով երեխաներին տեղափոխել սովորական դպրոցներ: Համապատասխան որոշումը Կառավարությունը կայացրել է այսօր՝ փետրվարի 18-ի իր նիստում:
Մասնավորապես, մինչեւ 2021 թվականը կշարունակվի սոցիալ-մանկավարժական տարածքային կենտրոններից երեխաների տեղափոխումը ընդհանուր հանրակրթական դպրոցներ:
Հիշեցնենք, որ 2007 թվականին Հայաստանը ստորագրել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան, որի դրույթները կյանքի կոչելու համար զարգացել է ներառական կրթությունը եւ կրճատվել հատուկ դպրոցների թիվը՝ 52-ից հասնելով 23-ի: Այդ դպրոցներում աշակերտների թիվը 10 հազարից նվազել է մինչեւ 2,3 հազարի:



























