Ազգային ժողովի փոխնախագահ Հեղինե Նաղդալյանը կարծում է, որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի առողջական վիճակի վատթարացման պատճառը եղանակային տատանումներն են:
«Անհանգստանալու որեւէ պատճառ չկա, պարոն Սահակյանը գտնվում է բժիշկների հսկողության տակ: Կարծում եմ՝ գարունն իր ազդեցությունը թողել է»,-այս մասին այսօր՝ փետրվարի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Հերմինե Նաղդալյանը, որը Երեւանի «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց էր գնացել՝ Գալուստ Սահակյանին այցելության:
Թե որն է եղել Գալուստ Սահակյանի ինգնազգացողության վատթարացման իրական պատճառը, Հերմինե Նաղդալյանը չգիտեր:
Նշենք, որ Գալուստ Սահակյանին այցելության էր գնացել նաեւ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին փետրվարի 17-ի երեկոյան շտապ տեղափոխել են 1-ին համալսարանական հիվանդանոց, քանի որ ճնշման կտրուկ տատանում է եղել:
Բժիշկները սկզբում ԱԺ նախագահի մոտ սրտի հետ կապված խնդիրներ էին կասկածում, սակայն դրանք ժխտվել են։ Գալուստ Սահակյանին մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆով հետազոտվել է: Նրա առողջական վիճակը ծանր չէ, եւ առավոտյան, ըստ ամենայնի, դուրս կգրեն հիվանդանոցից:
Գալուստ Սահակյանը դեռեւս «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում է, այսօր կմնա այնտեղ եւ կենթարկվի եւս մի քանի հետազոտությունների:





























