Ադրբեջանը խորը ցավակցություններ է հայտնել Թուրքիայում տեղի ունեցած ահաբեկչությունների առթիվ: Այս մասին Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, հաղորդում է haqqin.az-ը:

«Մեր դիրքորոշումն այդ հարցում պարզ է, եւ մենք դատապարտում ենք ահաբեկչության ցանկացած դրսեւորում»,-ասել է Մամեդյարովը՝ հավելելով, որ այս պահին տեղեկություն չկա՝ արդյոք այդ ահաբեկչություններից Ադրբեջանի քաղաքացիներ տուժել են, թե ոչ: Նրա խոսքով, ահաբեկչության դեմ պայքարը շատ կարեւոր է, եւ ներկայումս Սիրիայում հակաահաբեկչական իսլամական կոալիցիայի կազմում Ադրբեջանի մասնակցության հարցը գտնվում է քննարկման փուլում:

Այդ հարցով որոշում դեռ չկա, ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը: «Մենք քննարկել ենք տարածաշրջանային եւ երկկող հարաբերություններ, այն ռազմավարական հարաբերությունները, որոնք գոյություն ունեն մեր երկրների միջեւ»,-ասել է Մամեդյարովը: