Համաշխարհային բանկը Հայաստանին արտոնյալ վարկ կտրամադրի հանրապետության էլեկտրակայանների պարտքը մարելու  համար։ Այս մասին փետրվարի 18-ին կայացած Կառավարության  նիստի ավարտին ասել է էներգետիկայի եւ բնական ռեսուրսների նախարար Երվանդ Զախարյանը։

ՀԲ-ի հետ արդեն համաձայնություն է ձեռք բերվել արտոնյալ պայմաններով. վարկի մարման ժամկետը 30 տարի է, արտոնյալ ժամանակաշրջանը՝ 14 տարի, տոկոսադրույքը 1.5 տոկոս։  Զախարյանը վարկի գումարի չափը չի նշել, սակայն ասել է, որ էլեկտրաէներգիայի սակագները ստիպված չեն լինի բարձրացնել այդ վարկի շնորհիվ։